ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փարաջանովի կոլաժներով արտադրված շարֆերի հավաքածուն

Փարաջանովի կոլաժներով արտադրված շարֆերի հավաքածուն
22.11.2017 | 13:40

Նոյեմբերի 24-ին, 19:30-ին, BŪRO-ում, կներկայացվի Փարաջանովի կոլաժներով արտադրված 100 տոկոս բնական մետաքսյա շարֆերի գարուն/ամառ 2018 հավաքածուն։ Այս հավաքածուն արտադրվում է Իտալիայում։ Միջոցառման ընթացքում՝ կներկայացվի «Արտույտի» պատմությունը, մետաքսյա շարֆերը և դրանց առանձնահատկությունները, կկազմակերպվի ուղիղ միացում Միլանից՝ Tariel Bisharian Showroom - Milano-ի հիմնադիր Tariel Bisharyan-ի հետ։ «Արտույտը» հիմնադրվել է նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը, թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս:

«Արտույտը» ստեղծում է գեղեցիկ և յուրօրինակ շարֆեր, որոնց միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի ճանաչել և վերհիշել հայկական բարձրագույն արվեստի նմուշները՝ սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ